Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կանանց մոտ սթրեսի հորմոնի ամենաբարձր մակարդակը գրանցվում է ոչ թե աշխատանքի վայրում կամ հասարակական տրանսպորտում, այլ տանը:
Ի տարբերություն տղամարդկանց, կանայք խոստովանում են, որ իրենց ավելի լավ են զգում հենց աշխատավայրում:
Փորձարկմանը 122 կանայք են մասնակցել: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ աշխատանքի ընթացքում սթրեսային հորմոնի մակարդակը եղել է նվազագույնը, այն դեպքում, երբ տանը գտնվելու ժամանակ կորտիզոլի մակարդակը չափազանց բարձր է եղել:
Գիտնականների կարծիքով, նման օրինաչափությունը համապատասխանել է նույնիսկ այն կանանց դեպքում, որոնք իրենց երջանիկ կին և մայր են համարել:
Փորձագետներն այս երևույթը բացատրել են այն փաստով, որ աշխատանքային օրվա ավարտից հետո կանայք, որպես կանոն, հոգեպես և ֆիզիկապես հոգնած լինելով հանդերձ, անցնում են տան մաքրության և սննդի պատրաստման աշխատանքներին: