Մայիսի 11-ից 13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը

Ամենադիտվածներ

Մայիսի 11-ից 13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ` 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ: Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:

Մայիսի 11-ին, ժամը 16:00-ին կկայանա մրցութային փուլը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները ժամը 12:00-ին կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
Յուրաքանչյուր խմբում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները կպարգևատրվեն մրցույթի անվանական հուշանվեր-գավաթներով, պատվոգրերով, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից՝ դրամական պարգևներով: Մրցութային ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Ոչ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով:

Բոլոր մասնակիցների համար Երևանի պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից, նաև կկազմակերպվի համերգ՝ ԵՊԿ դահլիճում: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Հանդիսատեսի համակրանք» առցանց մրցույթին, որը կանցկացվի մրցույթի ֆեյսբուքյան էջում:

Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է` ամեն տարի մեկ հարկի տակ հավաքել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին` տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 10) 52 57 74, (+374 55) 07 07 80 հեռախոսահամարներով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();