fbpx
Աշխարհ

Գլոբալ տաքացումը ոչնչացրել է Արևմտյան Անտարկտիկայի սառցադաշտերի մի մասը

Մեծ Բրիտանիայի Բևեռային դիտարկումների և մոդելավորման կենտրոնի աշխատակիցները միավորել են քառորդդարյա նախագծի արդյունքները, որի շրջանակում Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները իրականացրել են արբանյակային բարձրաչափական չափումներ, ինչպես նաև ստացած տվյալները համեմատել են տարածաշրջանային կլիմայի մոդելի հետ: Տեղեկությունը փոխանցում է Planet-today-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 1992 թվականից կլիմայական փոփոխությունները նպաստել են Արևմտյան Անտարկտիկայի սառցադաշտերի քառորդ մասի անհետացմանը:

«Որոշ շրջաններում Անտարկտիդայի սառցի շերտը բարակել է մինչև 120 մետրով, մեզ հատկապես սաստիկ վախեցնում են Արևմտյան Անտարկտիկայում գրանցվող փոփոխությունները, որտեղ օվկիանոսային տաք հոսանքներն առաջացնում են ամենաարտահայտված կործանարար պրոցեսներ: Հալման ենթակա սառցադաշտերը անչափ անկայուն վիճակում են․ դրանք կորցնում են սառույցի ահռելի զանգվածներ և կարող են ամբողջության փլուզվել արդեն տեսանելի ապագայում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լիդսի համալսարանից Էնդի Շեփարդը:

Շեփարդը նշել է, որ 1850 մղոն երկարությամբ տեղամասում կատարված չափումները ցույց են տվել, որ Արևմտյան Անտարկտիկայում ջուրը չափից ավելի տաք է այս տարածաշրջանի համար:

«Տաք ջուրը հալեցնում է հսկա սառցադաշտերի ստորին հատվածը: Արդյունքը դրանց արագորեն փլուզվելն է, երբ շփվում են ծովի հատակին: Եվ այս պրոցեսը տեղի է ունենում թաքնված, այսինքն՝ իրականում մեզ համար դժվար է դատել սառույցի ծավալի մասին, որոնք դրան ենթակա են: Բայց կարելի է միանգամայն համոզված ասել, որ գլոբալ տաքացումը արդեն ոչնչացրել է Արևմտյան Անտարկտիկայի սառույցի քառորդ մասը»,- հավելել է գիտնականը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ