ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 17-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը:
Արմեն Մելիքյան
Մարզաձևը։ Հունահռոմեական ըմբշամարտ
Ծնվել է։ 07/02/1996
Ծննդավայրը։ Էջմիածին
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի առաջնությունում պարտությունը
Ամենակարևոր հաղթանակը: 2013թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած ոսկե մեդալը
Եվրոպական խաղերում…
«Գնում եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Եթե չստացվի, պետք է չհանձնվել, աշխատել, որ ստացվի ավելին»։
Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը: