fbpx
Սպորտ

Գոնե Դյուսելդորֆում կարողանա հանդես գալ․ Դավթյանը՝ Կարապետյանի մասին

Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / մաքուր հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ։ Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։

– Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 – 8 -ին անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել, – ասաց ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը: – Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը . . .

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին:

Դավթյանը նաև խոսեց հավաքական եկող տղաների տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք երբեմն խոչընդոտում են հաջողությանը:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ