fbpx
Աշխարհ

Google-ը Աֆրիկայում 1 միլիարդ դոլարի ներդրում կանի

Google ընկերությունը առաջիկա 5 տարիներին մտադիր է Աֆրիկայում ավելի էժան և արագ ինտերնետ հասանելիության ապահովման ծրագիր իրականացնել։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Google-ն այս ծրագրի իրականացման համար նախատեսում է շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել մայրցամաքում։

Բացի սա, Google-ը նաև մտադիր է 10 միլիոն դոլարի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել աֆրիկական որոշ երկրների փոքր բիզնեսներին՝ քովիդի առաջացած ծանր տնտեսական հետևանքների վերացման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ