fbpx
ՏՏ

Google-ը խոցելիություն է հայտնաբերել Android օպերացիոն համակարգում

Google-ը խոցելիություն է հայտնաբերել Android օպերացիոն համակարգի կոդում, որը թույլ է տալիս չարագործներին հասանելիություն ստանալ սարքերին:

Ըստ ընկերության Google Project Zero վերլուծական խմբի փորձագետների, խոցելի են այն հեռախոսները, որտեղ օգտագործվում են Android-ի 8-րդ և ավելի բարձր տարբերակները: Դրանց թվում են Pixel 2, Huawei P20, Xiaomi Redmi 5A, Xiaomi Redmi Note 5, Xiaomi A1, Oppo A3, Moto Z3, Oreo LG phones, Samsung S7, S8, S9 հեռախոսները, գրում է «Վեդոմոստին» IT-портал ZDNet-ի վրա հղումով:

Ըստ պորտալի, խոցելիությունը թույլ է տալիս հսկողություն սահմանել օգտատերերի սարքերի հանդեպ կամ խախտել դրանց աշխատանքը: Սխալը հայտնաբերել և վերացրել են դեռևս 2017-ին, սակայն, շտկումը, հավանաբար, չեն տարածել համակարգի նոր տարբերակների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ