Google ընկերությունը արտադրել է աշխարհի ամենահզոր համակարգիչը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս «գիգանտ» համակարգիչը կարողանում է ընդամենը 3 րոպեում այնպիսի խնդիր լուծել, որը մեկ այլ գերհզոր համակարգիչ կկարողանար լուծել միայն 10 հազար տարվա ընթացքում:
Այս համակարգչի մշակումը, ըստ գիտնականների, հնարավորություն է տալիս հետագայում մեծացնել ակնկալիքները՝ հաշվարկներն առավել էֆեկտիվ կատարելու առումով: