Պորոշենկոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպում ունենալ Զելենսկու հետ

Հրապարակող՝

pre-pre-zelenskij-i-poroshenko-vyhodyat-vo-vtoroj-tur-soglasny-li-vy-s-rezultatami-vyezdnogo-oprosa-24-kanal-640×394

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Զելենսկիի հետ կարճ զրույց եմ ունեցել: Պայմանավորվել էինք հանդիպել, սակայն այդ հանդիպումը դեռևս չի կայացել: Ես պատրաստ եմ դրան, եթե նա պատրաստ է և, միևնույն ժամանակ, պատրաստ եմ նաև գլուխ հանել առանց այդ հանդիպման, եթե այն պետք չէ Զելենսկիին»,- նշել է Պորոշենկոն:

Պորոշենկոն հաստատել է, որ հանդիպում է ունեցել գործարար Իգոր Կոլոմոյսկիի հետ, որի հետ հանդիպել է նախագահական ընտրություններից հետո:

«Կոլոմոյսկիի հետ հետ հանդիպել եմ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ: Խոսել ենք շուրջ 35 րոպե` ոչնչի մասին»,- հավելել է նա:

Ամենաթարմ