Եվրահանգրվան

Ռուսաստանի հետ ցանկացած հավանական գործարք կդրվի հանրաքվեի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական լրատվամիջոցին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասով խաղաղ բանակցություններում ձեռք բերված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ժողովրդին՝ հանրաքվեի ձևով։

Նրա խոսքով, եթե ժողովուրդն աջակցի իր որոշումներին, ապա ինքը պատրաստ է անել անհրաժեշտը։

Զելենսկին ասել է նաև, որ անհրաժեշտ է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քանի որ առանց այդ հանդիպման անհնար է լիովին հասկանալ, թե ինչի դիմաց Ռուսաստանը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ