Ռուս դերասանուհի Չուլպան Խամատովան, ով դեմ է ուկրաինական պատերազմին, չի վերադարձել հայրենիք

Ամենադիտվածներ

,
lengle

Ռուս հռչակավոր դերասանուհի Չուլպան Խամատովան, ով հրապարակային կերպով դեմ է արտահայտվել պատերազմին, Լատվիայում արձակուրդն անցկացնելուց հետո չի վերադարձել Ռուսաստան։

Այս մասին նա ասել է Youtube-յան հարցազրույցում, որտեղ նշել է, որ ինքը ստորագրել է պատերազմի դեմ խնդրագիրը ու իրեն հասկացրել են, որ իր վերադարձը կլինի անցանկալի, որից հետո որոշել է չվերադառնալ ՌԴ։

Նա ընդգծել է, որ ինքը դավաճան չէ ու սիրում է իր հայրենիքը։

Նշենք, որ Խամատովան փեստրվարի 24-ի օրը, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Facebook-ում հրապարակում կատարեց, որում կոչ էր անում դադարեցնել պատերազմը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ