fbpx
Հասարակություն

Գորիի վթարից տուժած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 7-ին Վրաստանում վթարի ենթարկված մեքենայի անչափահաս ուղևորներից մեկը՝ 14 -ամյա Միհրան Միլիտոնյանը շարունակում է մնալ Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում: Հաղորդում է Ալիք Մեդիան:

Հիշեցնենք՝ երեխային այստեղ էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:

Հայաստանի ժամանած մասնագետների տված եզրակացության արդյուքնում որոշվել էր, որ նրա տեղափոխումը Հայաստան նպատակահարմար չէ:

Իաշվիլիի անվան կլինիկայի հանրային կապերի պատասխանատու Թեոնա Կիկվաձեից տեղեկացանք, որ երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա, արհեստական շնչառության սարք է միացված, այս պահին քննարկվում է նրան վիրահատելու հարցը:

Նախօրեին մեքենայի վարորդին՝ Արթուր Միրիջանյանին ուղղաթիռով տեղափոխել են Երևան, այժմ նա բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում:

Ավելի վաղ Երևան էին տեղափոխվել նաև մյուս ուղևորները, ովքեր համեմատաբար ավելի թեթև վնասվածքներ էին ստացել ու բուժվում էին Գորիի հիվանդանոցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ