Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
- ԱԻՆ-ը երկրաշարժից հասցված վնասների 9 դեպք է արձագանքել
- Վաղը Ջանֆիդայում ԱԻՆ-ը ուսումնավարժություն է անցկացնելու
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասվում է հաղորդագրության մեջ։