Պանամայական գորտի նոր տեսակն անվանվել է շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգի անունով։ Այս մասին հոդված է հրապարակվել ZooKeys ամսագրում, հայտնում է nplus1.ru կայքը։
Pristimantis gretathunbergae գորտերը հայտնաբերվել են Պանամայում՝ Սանտա Կրուսի բրազիլական համալսարանից Կոնրադ Մեբերտի գլխավորությամբ հետազոտական խմբի կողմից:
Գրետա Թունբերգի պատվին անվանակոչված գորտերը փոքր են (էգերը միջինը 42,6 միլիմետր են, իսկ արուները՝ 31,24 միլիմետր) և ունեն համեստ գունավորում։ Ցերեկը նրանք թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս բույսերի և ծառերի բների մակերես՝ միջատներ և սարդեր որսալու։