Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար ավտոլվացման կետերից մեկում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Նոր Maybach-ի վարորդը ավտոմեքենայի բանալիները տվել էր ավտոլվացողին և պատվիրել համալիր ծառայություն:
Կազմակերպության 27-ամյա աշխատակիցն աշխատանքից հետո պետք է տաներ մեքենան ավտոկայանատեղի: Սակայն նա բավականաչափ ոգելից խմիչք էր օգտագործել աշխատավայրում:
Դրա հետևանքով նա որոշել էր վերցնել Maybach-ն ու երթևեկել դրանով մայրաքաղաքի փողոցներում: Սակայն, ինչպես պարզվել է, նա լավ ծանոթ չէր քաղաքին և մոլորվել էր:
Տվերսկոյ փողոցի վրա նա մտել էր խանութ, իսկ երբ դուրս էր եկել, տեսել էր ավտոմեքենայի մոտ կանգնած ՃՈ աշխատակիցներին: Փաստի առիթով կհարուցվի քրեական գործ առևանգման հատկանիշներով: