fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 14 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 25-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում հիվանդությունը խլել է 2 մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 68 վարակակիր: Նրանցից 14-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31870 քաղաքացու հետազոտություն, որից 4759-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ