fbpx
Էկո

Գրենլանդիայի հալվող ձյունը կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ

Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի հալվող ձյան շերտը էկոլոգիական մեծ աղետի առջև կարող է կանգնեցնել մարդկությանը։ Այս տարվա ամռան ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով սառցի շերտը հալվել է սովորականից ավելի արագ, քան նախորդ տարիներին։

DC-3 մակնիշի օդանավը Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատրաստված օդանավի կրկնօրինակն է, որի ներկա առաքելությունը նույնպես կարելի է պատերազմական համարել, սակայն այս անգամ պատերազմն ուղղված ընդդեմ երկրագնդի արագ ջերմացման։

Գիտնականներն պնդում են, որ համաշխարհային ջրերի ջերմացման արագությունը պարզելու համար հատուկ սարքավորումներով լցված հսկա արկղերն են նետում օվկիանոսի մեջ։ Գրենլանդիայի սառցադաշտերի հալման արագությունն ուսումնասիրող նախագծի մասնագետներից մեկը՝  Ջոշ Ուիլիսն, ասում է, որ իրենք փորձում են պարզել, թե որն է ավելի մեծ վտանգ համարվում սառցադաշտերի համար, տաք օդը վերևից թե՞ տաքացող ջուրը՝ ներքևից։

Գիտնականի վկայությամբ, կապույտ արկղերն իջնում են 700-ից մինչև 1000 մետր ու հայտնում են տվյալներ այն մասին, որ սառցի այս շերտն այստեղ հալվում է 6 անգամ ավելի արագ, քան դա տեղի էր ունենում 20 տարի առաջ։ «Բառիս բուն իմաստով Գրենլանդիան հալվում է մեր աչքի առջև, ինչն իր մեծ ազդեցությունն է գործում ամբողջ մոլորակի վրա։ Միլիարդավոր տոննա կշռող սառցի կորուստը օվկիանոսի ջրերի մակարդակը բարձրացնում է նկատելիորեն» -ասում է նա։

Գիտնականի կարծիքով․ «Եթե սա շարունակվի այնպես, ինչպես տեղի է ունենում անցյալ 50ից 100 տարիների ընթացքում, ամբողջ մոլորակում առափնյա քաղաքներում բնակվող միլիարդավոր մարդիկ կհայտնվեն վտանգի ներքո»։ Եթե հալման ընթացքը շարունակվի նույն արագությամբ, կլիմայական փոփոխությունը կոչնչացնի կյանքը Երկիր մոլորակում,- հայտնում է ՆԱՍԱ-ին պատկանող հետազոտական կենտրոնը։ Բարձրացող ջրերի պատճառով Ինդոնեզիան հայտարարել է,որ հավանաբար երկրի մայրաքաղաքը Ջաքարթայից Բորնեո կղզի կտեղափոխվի։ Գիտնականներն աշխարհի երկրների ղեկավարներին կոչ են անում շտապել, այլապես հետագայում անհնար կլինի հաղթահարել էկոլոգիական այն մեծ ճգնաժամը, որը շուտով կսպառնա ողջ մարդկությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ