fbpx
Սպորտ

Գրիգոր Բաբայանը կարող է տեղափոխվել ԲԿՄԱ

Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը կարող է գլխավորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Հայտնի է, որ ակումբը ցանկանում էր, որ հայ մասնագետն ընդգրկվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Իվիցա Օլիչի մարզչական շտաբում, սակայն խորվաթ մասնագետը դեմ էր դրան։

Նա ԲԿՄԱ-ում անցել է ստաժավորում, երբ ռուսական ակումբը գլխավորում էր բելառուս մասնագետ Վիկտոր Գոնչարենկոն։

Այս մասին տեղեկանում ենք «РБ Спорт»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ