ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2021թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են զեկույցներ եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների և կատարած աշխատանքների վերաբերյալ, նշվել արձանագրված բացթողումների լուծման ուղիները: Խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ են առաջադրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։