Գուաիդոն 2 շաբաթ ժամանակ է տվել զինված ուժերին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև երկրում փոփոխությունների սկիզբ դնելու: Գուաիդոն նաև հայտնել է, որ փետրվարի 23-ին երկրի տարածք կմտնի հումանիտար օգնություն:

Սրան ի պատասխան՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն զինված ուժերին հրամայել է թույլ չտալ, որպեսզի հումանիտար օգնությունը երկրի տարածք մտնի:

Ամենաթարմ