Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդես Է եկել եվրոպական երկրների կողմից Վենեսուելայի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները խստացնելու օգտին: Այս կարծիքը նա հայտնել Է մարտի 7-ին Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք (եվրոպացիները) պետք Է ուժեղացնեն ֆինանսական պատժամիջոցները ռեժիմի նկատմամբ»,-ասել Է Գուայդոն: «Միջազգային հանրակցությունը պետք Է թույլ չտա, որ վենեսուելացիների փողերն օգտագործվեն ռեժիմի քննադատներին եւ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին վերացնելու համար»,- ասել Է նա:
Գուայդոն նաեւ նշել Է, որ Վենեսուելան հումանիտար օգնության կարիք ունի: Նրա կարծիքով, ճգնաժամը կարելի Է լուծել երկխոսության ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: