Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես։
ArtsakhPress-ի հաղորդմամբ՝ այն նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Նշվում է, որ ցուցահանտեսի կազմակերպիչը «Արմատներ» կենսակենտրոնի տնօրեն Սարինե Հայրիյան է։ Վերջինիս խոսքով՝ միջոցառմանը մասնակցել է մինչև 16 տարեկան 20 երեխա։
Ըստ աբյուրի՝ Հայրիյանն ասել է, որ այս տարի երեխաների պաշտպանության միջազգային օրն անցել է արտակարգ իրավիճակում ու այ կերպ փորձել են նոր մոտեցմամբ տոնն արժևորել։