2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 3-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի վերջին նշված ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է 1992 թ. ծնված Շահեն Ղ.-ն և առաջացած փայտանյութը 1987 թ. ծնված Վահե Շ.-ի ու 1981 թ. ծնված Ահարոն Գ.-ի օգնությամբ՝ վերջինիս պատկանող «ԳԱԶ 53» բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ և օգտագործել տունը ջեռուցելու համար:
Ապրիլի 2-ին Շահեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։