Ռազմ ինֆոն գրառում է կատարել Facebook-ում և լուսանկար է հրապարակել: Կայքը ներկայացնում է Դոնդար Ղուշչու գյուղի շուրջբոլորը, որտեղ հրետանային մարտկոցների դիրքեր են:
«Արբանյակային լուսանկարների հիման վրա ձեզ ենք ներկայացնում Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/razm.info/posts/2932766830166963