Լրարգրողների հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ասել է, որ գյուղմթերքի գները անցած տարվա համեմատ աճել են մի քանի անգամ, օրինակ, անցած տարի այս շրջանում կարտոֆիլի մեծածախ գինը եղել է 90 դրամ 1 կգ համար, իսկ այսօր՝ գրեթե 200 դրամ, և գնաճը շարունակվում է:
Նա հիշեցրեց, որ եթե անցած տարի կաղամբի 1 կիլոգրամն արժեր 50 դրամ, ապա այսօր՝ 350-400 դրամ, իսկ գազարի գին հավասարվել է բանանի գնին:
«Անցած տարվա համեմատ մսի գինն աճել է 1000-1500 դրամով, այսինքն՝ 20-30 տոկոսով: Ֆերմերներից մեկն ասել է, որ սահմանին իրենից կերի ներմուծման հարկ են վերցրել»,-նշեց փորձագետը: