fbpx
Սպորտ

Հալանդը Բորուսիայում ակումբային ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը դուբլի հեղինակ է դարձել «Գրոտթեր Ֆյուրտի» դեմի խաղում և սահմանել ակումբային ռեկորդ։

Սրանք 2021 թվականի ընթացքում «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում Հալանդի 29-րդ և 30-րդ գոլերն էին։ Այս ցուցանիշը ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Էմերիկ Օբամեյանգին ու Լոթար Էմերիխին, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում դարձել էին 29 գոլի հեղինակ։

Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ