Աստրախանի մարզի մի շարք դպրոցների էլեկտրոնային հասցեներին ռումբերի առկայության մասին ահազանգեր են ստացվել:
«Հաղորդագրություններ են ստացվել կրթական հաստատությունների ականապատման մասին: Այնտեղ են ուղարկվել իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ տեղեկությունը ստուգելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար», – РИА Новости-ն հայտնել է իրավապահ մարմիններում անանուն աղբյուրը:
Նշվում է, որ 10 դպրոցի մասին ականապատման վերաբերյալ նամակներ են ստացվել: