Կատալոնական «Բարսելոնան» երեկ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում մրցեց «Ռեալ Սոսյեդադի»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի 1-1 հաշվով ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում գոլեր չեն գրանցվել և թիմերն իրացրել են 11-մետրանոց հարվածաշար։ Այստեղ արդեն ուժեղ են գտնվել կատալոնցիները, որոնք հաղթել են 3-2 հաշվով։
Արդյունքում՝ «Բարսան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ ու այնտեղ կմրցի «Ռեալ» Մադրիդ – «Ատլետիկ» Բիլբաո հանդիպման հաղթողի հետ։
https://www.youtube.com/watch?v=jGWia82d6hU