ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է կատարել, երեկ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերի հանրայնացման վերաբերյալ:
«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը:
Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:
Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է»,-գրել է Արման Թաթոյանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=614065655859310&id=100017676420633