fbpx
Աշխարհ

Հալեպ-Հասակա մայրուղին Թուրքիայի վերահսկողության տակ է

Սիրիայի հյուսիսում ռազմարշավ իրականացնող թուրքական բանակի ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին։

Մայրուղին Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, М4 գրաված մայրուղին սահմանից 30-35 կմ հեռավորության վրա է:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ