Հունիսի 20-ին Մոսկվայի կենտրոնում՝ Սախարովի փողոցում, տեղի է ունեցել իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաք։ Այն անցկացվել է ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տալիս մասնակցել Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններին։
Белый Счётчик-ը թվիթերյան իր էջում գրել է, որ հանրահավաքին մասնակցել է մոտ 22 հազար մարդ։ Ոստիկանությունը, սակայն, 12 հազար է նշում։ ОВД-Инфо-ի տվյալներով՝ 5 բերման ենթարկված կա։
Բողոքի ակցիայի մասնակիցնեը պահանջում էին թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել թեկնածուները, ինչպես նաև քաղաքագետ Ալեքսեյ Նավալնին։ Նա առաջարկել է հուլիսի 27-ին շտապ մասսայական հավաք կազմակերպել քաղաքապետարանի դիմաց, եթե իրենց պահանջը չկատարվի:
Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր և անկախ թեկնածուներ հայտարարել էին, որ քաղաքական դրդապատճառներով իրենց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Հիմնականում մերժման պատճառը եղել է այն, որ ընտրական հանձնաժողովները չեն ընդունել առաջադրված անկախ թեկնածուների հավաքած ստորագրությունները, իսկ ոչ խորհրդարանական կուսակցության թեկնածուի՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մի քանի հազար ընտրողի ստորագրություն այն օկրուգից, որտեղից նա ընտրվելու է։
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի խառնվելու այս ամենին։
Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 8-ին։ Թեկնածուներից անցնելու են միայն 45-ը։
Նշենք, որ իր թեկնածուներին չի առաջադրել «Միավորված Ռուսաստան» կուսակցությունը։ Կուսակցության բոլոր անդամները ինքնաառաջադրվել են։