fbpx
Սպորտ

Եթե Չելսիում ես խաղում, պիտի ամբիցիաներ ունենաս. Դավիդ Լուիս

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին: Նա նաև պատմել է առաջիկա մրցաշրջանի նպատակների մասին: Sky Sports-ի հետ զրույցում Լուիսը նշել է.

«Ինտենսիվությունը ժամանակակից ֆուտբոլում ամենակարևորն է: Բոլորը կարող են դա հաստատել: Չեմպիոնների Լիգայի նախորդ եզրափակչում երկու թիմ կար, որ կարող էր ինտենսիվության բարձր մակարդակում խաղալ:

Լեմպարդը սիրում է «Չելսին», նա այս ակումբի ԴՆԹ ու անհրաժեշտ ամեն ինչ ունի: Մարզչական շտաբը սիրով է աշխատում, ուզում է մեզ լավագույնը սովորեցնել, որպեսզի գերազանց հանդես գանք խաղադաշտում: Մենք ամբիցիաներ ունենք: Եթե «Չելսիում» ես խաղում, պիտի ամբիցիաներ ունենաս: Մենք հնարավոր ամեն բան կանենք ու բոլոր մրցաշարերում կպայքարենք հաղթանակի համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ