fbpx
Իրավական

Հանրային շահին սպառնացող միակ վտանգը դատարանն իր որոշումով չեզոքացրել է. Խուդոյան

Ես քննիչի որոշումը հրապարակել եմ, որտեղ բառացի գրված է՝ գործով առանձնացվել են մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղավորությունը ապացուցող բոլոր տվյալները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի այն հայտարարությանը, որ մեղադրյալներին վերաբերվող որոշման ձևակերպումը չի եղել այնպես, ինչպես Խուդոյանն է ներկայացնում։

Առանձնացված նյութերի բովանդակության մասով Խուդոյանը նշեց, որ այն օրվանից, ինչ առանձնացվել է՝ մանրամասներ չեն կարող իմանալ, բայց նրանց գործում էլ կան անձինք, որոնց մեղադրանքներ են առաջադրված, սակայն այդ գործերը շարունակություն չեն ունեցել։

Հարցին, թե ինչու է դատարանը նման որոշում կայացրել, այն դեպքում, երբ փաստաբանն իրավունք ունի ծանոթանալու նյութերին, և ինչու է դատախազը ասում, որ օրենքը գաղտնիություն է պահանջում՝ Խուդոյանը պատասխանեց․ «Գուցե, դատարանը գտել է, որ մեր բողոքը ճիշտ է և նման որոշում է կայացրել։ Խոսքը կարող է հանրային և մասնավոր շահի հավասարակշռման հետ գնալ։ Հանրային շահին սպառնացող միակ վտանգը դատարանն իր որոշումով չեզոքացրել է»։

Խուդոյանը նշեց, որ ամեն դեպքում, եթե որոշումը նրան տրամադրվի, ապա Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող նիստին զուգահեռ է ծանոթանալու և հետաձգելու պահանջ չեն ներկայացնի, ընթացքում միջնորդություններ են ներկայացնելու։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ