Հանրային բոլոր վայրեր մուտք գործել հնարավոր կլինի հեռախոսային հավելվածների միջոցով։
Հանրային որոշակի վայրեր չպատվաստված քաղաքացիների մուտքն արգելող հրաման կլինի, որը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը` հունվարի 10–ին։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հանրային սննդի, ինչպես նաև մշակույթին վայրեր` համերգներ, թատրոններ այցելելիս ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ ռապիդ (արագ) թեստի արդյունք` վերջին 24 ժամվա ընթացքում իրականացված։ Երկուշաբթի օրը համապատասխան հրամանը կհրապրակվի և առաջիկա 15 օրվա մեջ ուժի մեջ կմտնի»,– ասել է Ավանեսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիների բոլոր թեստերի ու պատվաստումների մասին տեղեկատվությունը հասանելի է հեռախոսային հավելվածների միջոցով, ուստի դրանք ներկայացնելով` հնարավոր կլինի ազատ մուտք գործել հանրային բոլոր վայրեր։