fbpx
Աշխարհ

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքի վարչակազմի շենք․ լսվել էԱ

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են ակիմատի (քաղաքի վարչակազմ) շենք, լսվում Է հրաձգություն: Ինչպես Ինտերֆաքս-Ղազախստան գործակալությանը հաղորդում Է իրադարձություններից վայրից, ցուցարարներն Ալմաթիում ակիմատի շենք են ներխուժում դռնով, ջարդել են ապակիները, դատելով ձայներից, կոտրում են սարքավորումը:

Թղթակցի տեղեկատվության համաձայն, ցուցարարների գրոհը զսպող ոստիկանները փորձում են փախչել, բողոքողները նրանց ծեծում են: Պարեկային ավտոմեքենաները, որոնք գտնվում Էին ակիմատի մերձակա փողոցներում, հեռացել են: Վարչակազմի շենքի վրա քուլա-քուլա բարձրանում Է սեւ ծուխը, հաղորդում Է թղթակիցը: Ղազախստանում հեղուկացված գազի գների կտրուկ բարձրացման դեմ հանրահավաքներն սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ Է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս – արեւմուտք), Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում (հարավ), Կարագանդայում (հյուսիս – արեւելք) եւ նույնիսկ Նուր Սուլթանում:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի ու Ալմաթիի մարզերում մինչեւ հունվարի 19-ն ընկած ժամանակաշրջանը եւ պարետային ժամ, որը գործելու Է 23:00-ից մինչեւ 07:00-ն, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ