Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող 27-ամյա Սոն Հին Մինը մեկնել է հայենիք։
Ֆուտբլիստը լքել է Անգլիան երկրում կորոնավիրուսի պանդեմիիայի և կարանտինի պատճառով։
Սոն Հին Մինը արդեն վերականգնվել է փետրվարի 16-ին կոտրվածք ստանալուց հետո։ Նա Հարավային Կորեայում 4 շաբաթ մասնակցելու է զորահավաքային վարժանքների։
Ըստ Հարավային Կորեայի զինապարտության օրենքի՝ մինչև 28 տարեկան տղամարդիկ պետք է ծառայեն 21 ամիս։ 2018 թվականին Սոն Հին Մինը Հարավային Կորեայի հավաքականի հետ դարձավ Ասիական խաղերի չեմպիոն, ինչի շնորհիվ ազատվել է զինծառայությունից։
Աղբուրը՝ The Sun․