fbpx
Մշակույթ

Տանը մենակ ֆիլմից հայտնի Մաքոլեյ Քալկինն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

«Տանը մենակ» ֆիլմի հայտնի գլխավոր դերակատար 43-ամյա ամերիկացի դերասան Մաքոլեյ Քալկինն անձնական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Արարողության ժամանակ արտիստը չի կարողացել զսպել արցունքները՝ ելույթ ունենալով հանդիսատեսի առաջ:

Այս մասին հայտնել է People պորտալը։

Դերասանը արարողությանը ներկայացել է հարսնացուի՝ Բրենդա Սոնգի և երկու որդիների հետ։ Նա իր խոսքում երախտագիտություն է հայտնել Փառքի ծառուղու կոմիտեին և ասել, որ աներևակայելի հպարտ է աստղ ստանալու համար: Նա նաև շատ հուզիչ խոսքեր է արտասանել սիրելիին դիմելիս.

«Դու ինձ համար բացարձակապես ամեն ինչ ես: Դու իմ չեմպիոնն ես: Ինձ համար դու միակ մարդն ես, ով այսօր ինձանից ավելի երջանիկ է: Դու լավագույն կինն ես, որին ես երբևէ ճանաչել եմ: Դու ինձ կյանքի իմաստ՝ ընտանիք տվեցիր»,- արցունքների միջից ասել է Քալկինը:

Նա ընդգծել է, որ որդիների ծնվելուց հետո Բրենդան դարձել է աշխարհում իր երեք ամենասիրելի մարդկանցից մեկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ