Իրավական
17:21 21/10/2021

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հյուրընկալել է ԲՏԽ-ի անդամներին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 21-ին հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։

«Քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելուն, դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելուն և կատարելագործելուն, ինչպես նաև՝ կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։

Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ