ՈւԵՖԱ-ն հրապարակել է, թե «Չելսիի» ֆուտբոլիստները ինչ լեզուների են տիրապետում։
Թիմում առաջատարը Ռոմելու Լուկակուն է, ով տիրապետում է ութ լեզվի: Բացի հայրենի ֆրանսերենից և ֆլամանդերենից, Լուկակուն տիրապետում է նաև անգլերեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներին:
Թիմի հաջորդ բազմալեզու ֆուտբոլիստը Մատեո Կովաչիչն է, ով տիրապետում է հինգ լեզվի՝ խորվաթերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և իտալերեն:

