fbpx
Ժամանց

Հարի Փոթերի դերի համար քասթինգ է հայտարարվել

HBO հեռուստաալիքը սկսել է Հարի Փոթերի, Հերմիոնայի եւ Ռոնի դերակատարներին փնտրել նոր սերիալի համար։ Այս մասին հայտնում է Փոթրի սիրահարների Wizarding World հայտնի կայքը։

Քասթինգին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի 9-ից 11 տարեկան բնակիչները։ Հստակեցվում է, որ խորհրդանշական դերերի ապագա կատարողների սեռը, ռասան եւ կրոնը կարեւոր չեն:

«Մենք հավատարիմ ենք ներառականությանը եւ բազմազանությանը: Յուրաքանչյուր դերի համար մենք փնտրում ենք կատարողներ՝ անկախ էթնիկ պատկանելությունից, սեռից, ֆիզիկական վիճակից, ռասայից, սեռական կողմնորոշումից եւ գենդերային ինքնությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ