fbpx
Զինված Ուժեր

Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան

«Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին, ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

-Հատկանշական է, որ նման առաջարկով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:

– Ես անկեղծ տեղյակ չեմ, թե ովքեր են շահագրգռված և ինչքանով են անկեղծ` դրանից էլ տեղյակ չեմ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:

-Եթե նման առաջարկ այնուամենայնիվ լինի` կընդունե՞ք:

-Եթե լինի` կմտածեմ:

-Պարոն Բաբայան, խնդրում էինք նաև Ձեր դիտարկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:

-Ես դա սխալ եմ համարում և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:

-Պարոն Բաբայան, ինչո՞ւ մեր ԶՈՒ համարժեք պատասխան տալով` հետ չշպրտեց թշնամուն, երբ նոր-նոր էր փորձում սողոսկել դեպի Սև լիճ:

– Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք, քանի չենք հասել դրան` թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:

-Այսօր մենք բանակ չունե՞նք ըստ Ձեզ:

-Ես դա բազմիցս եմ ասել:

Աղբյուրը՝ iravunk.com։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ