Քաղաքականություն

Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։

Այս մասին տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նա հայտնել է, որ Գասպարյանի հետ հանդիպման օրակարգը չի եղել նրա հրաժարականը ու այդ հանդիպումները կայացել են Հարությունյանի կողմից երեկ հայտարարված՝ միջնորդական առաքելություն ստանձնելու շրջանակներում։

Խոսնակը հայտնել է նաև, որ ԳՇ պետի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ