Infoteka24 լրատվական կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։
«Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։ Գնդակոծության հետևանքով վնասվել են ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան»,- հայտնում է կայքը։
Համացանցում երեկ տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ռուս սահմանապահները Սյունիքում մեքենայով լքում սահմանապահ ուղեկալը։

