Իտալիայում արհմությունները զանգվածային ցույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից աղքատության ու գործազրկության դեմ անզիջում պայքար։ Ցուցարարերը պահանջում են նաև տնտեսության աճին միտված բարեփոխումներ։
Ակցիան անցկացվել է Հանրապետության հրապարակից մինչև Սան-Ջովաննի հրապարակ։
La Repubblica-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 200 հազար մարդ։