fbpx
Աշխարհ

ՀԱՀ-ում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգին պատուհասած ջրհեղեղը ողբերգական հետևանքներ է ունեցել։

Ջրհեղեղը հետևանքներ է թողել շուրջ 40 հազար մարդու վրա, որոնցից մոտ 13 600-ը մնացել են առանց օթևանի։

Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։

Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի։

Ըստ աղբյուրի՝ ջրհեղեղը հանգեցրել է հոսանքազրկումների, ջրամատակարարման դադարեցումների, ինչպես նաև Դուրբան նավահանգստի աշխատանքի խաթարման, որը ՀԱՀ-ի ամենածանրաբեռնված նավահանգիստներից է։

Այս պահին փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնողափրկարարական աշխատանքները։

Նշվում է նաև, որ աղետի գոտու վերածված նահանգում ջրհեղեղի հետևանքների վերացման համար Հանրապետության իշխանությունները հատկացրել են 68,3 միլիոն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ