fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայում է

Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա UEFA Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Մեր ազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:

Նշվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը։

17:00-ին կկայանա հավաքականի նախախաղային մարզումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ