Մենք կարողանում ենք հաղթահարել ճգնաժամը․ Թրամփ

Ամենադիտվածներ

Թրամփը կոչ է անում վերականգնել տնտեսությունը Զատիկին ընդառաջ. Մենք պետք է վերադառնանք աշխատանքին | FoxNews

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխատաշուկայում դրական փոփոխությունների մասին։

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս ընթացքում ստեղծվել է 4,8 մլն աշխատատեղ: Բացի դա սահմանափակումների մեղմացումը օգնում է բիզնես կառույցներին աշխատանքի վերադառնալ:

Թրամփը հատուկ նշել է աֆրոամերիկացիների, ինչպես նաև լատիաամերիկյան արմատներով ամերիկացիների զբաղվածության ոլորտում դրական փոփոխությունները:

Սրան զուգահեռ Թրամփը քննադատել է մի քանի  ԶԼՄ-ների՝ երկրում իրավիճակը լուսաբանելու ձեւը:

«Մենք կարողանում ենք հաղթահարել ճգնաժամը»,-ասել է նա՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների մասին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ