fbpx
Սպորտ

Հաղթանակը նվիրում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր բացակայում էին․ Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է  «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-1).

«Մենք հաղթել ենք 15 խաղերից 12-ում: Եվրոպա լիգայում ամենաշատ գոլի հեղինակն ենք դարձել, իսկ եզրափակչում շատ լուրջ մրցակցին հաղթել ենք 4-1 հաշվով:

Հաղթանակս նվիրում եմ «Նապոլիի» երկրպագուներին, քանի որ չեմ կարողացել այս երջանկությունը պարգևել նրանց:

Ինչպես նաև հաղթանակը նվիրում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր բացակայում էին»,- Սարիի խոսքը մեջբերում է լրագրող Պաոլո Մենիկուչին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ