«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի արտագնա խաղում «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1).
«Մենք սպասում էինք այսպիսի խաղի: Մեզ համար իսկապես դժվար էր, բայց կարծում եմ, որ մենք լավ գործեցինք:
Երբ ստիպված էինք դժվարությունների հանդիպել, թիմը ցույց տվեց բոլոր մարտական որակները և հասավ ցանկալի արդյունքի։ Մենք հաղթող թիմ ունենք, սա ամենակարևորն է»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը:
«Տոտենհեմը» իր խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։ Երկրորդը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է։