Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։